Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը երկրորդ անգամ հայր կդառնա: Նա և իր սիրելին՝ Բրունա Բյանկարդին, իրենց երկրպագուներին հայտնել են, որ սպասում են երեխայի։
Զույգը լուրը հայտնել է «Ինստագրամ»-ի իրենց էջերում լուսանկարներ հրապարկելով։
«Արդեն երազում ենք քո մասին ու պլանավորում մեզ միանալդ: Այն միտքը, որ քո գալուստը ամբողջացնելու է մեր սերը, ավելի երջանիկ է դարձնում: Եղբայրը, տատիկն ու պապիկը, մորաքույրներն ու հորեղբայրները քեզ արդեն շատ են սիրում: Շուտ արի, փոքրիկ, սպասում ենք»,- գրել են երջանիկ ծնողները:
Նեյմարը իր նախկին ընկերուհուց ունի ավագ որդի՝ Դավի Լուկան, որը ծնվել է 2011 թվականին։ Ֆուտբոլիստը 19 տարեկան էր, երբ հայտնի դարձավ, որ նա հայր է դառնալու։
Բյանկարդիի հետ հարաբերությունների մասին 31-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է 2022 թվականին. մի քանի ամիս անց նրանք բաժանվել են, ապա նորից միացել: