Սպորտ

Նեյմարը ժամեր անց պաշտոնապես կդառնա Բարսելոնայի ֆուտբոլիստ․ Ջանլուկա դի Մարցիո

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առաջիկայում պաշտոնապես կդառնա «Բարսելոնայի» խաղացող: Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնել է, որ ակումբների և հենց ֆուտբոլիստի միջև համաձայնություն է ձեռք բերվել: Գործարքը պաշտոնապես կավարտվի մոտակա ժամերի ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ցանկություն է հայտնել հեռանալ ՊՍԺ-ից, իսկ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Խավիեր Բորդասը խոստովանել է, որ բրազիլացու հնարավոր վերադարձի քննարկման հարցում առաջընթաց է գրանցվել:

2018/19 մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը ակումբային բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ