Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
Այս մասին հայտնում է Le10Sport-ը։
Նշվում է, որ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը հասել են համաձայնության։
Բրազիլացի հարձակվողի ու ֆրանսիական ակումբի միջև եղած ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, իսկ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականը։
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից»՝ 2017 թվականին։