Առողջապահություն

Եթե չպահպանվեն կանոնները, առաջիկա շաբաթում կորոնավիրուսի մոտ 6820 նոր դեպք կարձանագրվի․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ:

2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181165 դեպք, որից՝ 9830-ը (5.4%) ստանում են բուժում, 167186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է 1.8%:
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։

Վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը:
Հատկապես ուշադրություն է պետք դարձնել փակ կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի կոնտակտավորների հայտնաբերման և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված պահանջների պահպանմանը, մասնավորապես՝ նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, դրա անհնարինության դեպքում էլ կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ