Նեյմարը՞, թե՞ Մարտինեսը կլինեն Բարսայի լավագույն ձեռքբերումը․ Սետյենի պատասխանը

Ամենադիտվածներ

70832

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է ակումբի հնարավոր ձեռքբերումների՝ Նեյմարի ու Լաուտարո Մարտինեսի մասին։

«Նրանցից ո՞ր մեկը կլիներ «Բարսելոնայի» լավագույն ձեռքբերումը: Երկուսն էլ․ այն պատճառով, որ նրանք լավ խաղացողներ են:

Ես չեմ կարող չհավանել այդպիսի զիլ ֆուտբոլիստներին: Նեյմարը դրանցից մեկն է: Բայց դուք պետք է հասկանաք, թե ինչն է հնարավոր, իսկ ինչը`ոչ:

Մենք գիտենք, որ այս խաղացողները արժեն մեծ գումարներ, և նրանց մեր թիմ բերելը հեշտ չի լինի»,- Սետյենի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Ամենաթարմ