fbpx
Եվրահանգրվան

Նիդերլանդները 209,5 մլն եվրո է հատկացնում Ուկրաինային

Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային աջակցության նոր փաթեթի մասին՝ 209,5 մլն եվրոյի չափով, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կասպար Վելդկամպը։

Վելդկամպը հայտարարել է Ուկրաինային աջակցության նոր փաթեթի մասին՝ 209,5 միլիոն եվրոյի չափով։ Նրա խոսքով՝ այն ուղղված է լինելու կարևոր ենթակառուցվածքների վերականգնմանը, այդ թվում՝ ՎԶԵԲ-ի միջոցով, և մարդասիրական օգնության տրամադրմանը։

Բացի այդ, Նիդերլանդները 45 մլն եվրո կներդնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին և կֆինանսավորի անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը։

Վելդկամպն ասել է, որ ուկրաինացիները պատրաստվում են ամենադաժան ձմեռներից մեկին, և որպեսզի Ուկրաինան դիմանա դրան, նրան էներգիա է պետք։

«Մեծ յոթնյակի արտգործնախարարների և գործընկերների, այդ թվում՝ Անդրեյ Սիբիգայի հետ այսօրվա հանդիպմանը ես ընդգծեցի, որ մենք պետք է միավորենք ուժերը դա ապահովելու համար»,- հավելել է նախարարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ