fbpx
Քաղաքականություն

Նիդերլանդների ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նամակ է հղել հայ գործընկերոջը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին նամակ է հղել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը։

Իր նամակում Բլոկը խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին։

Միևնույն ժամանակ, պաշտոնյան ափսոսանք է հայտնել, որ համաճարակով պայմանավորված խիստ սահմանափակումները Նիդերլանդներում թույլ չեն տվել այս տարի նախարարական մակարդակով մասնակցել Հայոց ցեղասպանության կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին։

Բլոկը նաև նշել է, որ էմոցիոնալ հիշողություններ ունի անցյալ տարի Ցեղասպանության հուշահամալիր իր այցելությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ