Նիդերլանդների Թագավորական ֆուտբոլային միության, բարձրագույն լիգայի՝ Էրեդիվիզիի, շահագրգիռ մյուս կողմերի քննարկման արդյունքում որոշում է կայացվել չհետաձգել առաջնության հանդիպումները։ Այս մասին հաղորդել է միության պաշտոնական կայքը:
Մի քանի ակումբներ, կորոնավիրուսի համավարակի բռնկմամբ պայմանավորված, առաջնության խաղերը հետաձգելու առաջարկ էին կատարել: Քննարկումները ցույց են տվել, որ խաղերի հետաձգումը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարակի հնարավոր զարգացման վերաբերյալ ոչ մի հստակություն չկա:
Այսպիսով՝ որոշում է կայացվել, որ հանդիպումները կկայանան՝ համաձայն սահմանված ժամանակացույցի, սակայն առաջիկա երեք շաբաթներին խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների: