fbpx
Քաղաքականություն

Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն:

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Թավշյա հեղափոխությունն ըստ արժանվույն պսակվեց ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրություններով: Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններն աննկատ չեն անցել:

Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում և վստահ եմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցել կառուցողական ոգով:

Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) շրջանակում: Համոզված եմ, որ այն կհանգեցնի դրական արդյունքների: Ակնկալում եմ այս և նաև այլ հարցեր քննարկել Ձեզ հետ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնց Դուք կհանդիպեք թավշյա հեղափոխության ձեռքբերումների ամրապնդման ճանապարհին», – նշված է ուղերձում:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ