Նիգերիայում գործող «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման անդամների ձեռքով վերջին 11 տարիների ընթացքում շուրջ 2300 ուսուցիչ է սպանվել, ևս 19 հազարը տեղահանվել են։
Այսպիսի տվյալներ է հրապարակել Leadership թերթը։
Նշվում է, որ վերջին 7 տարիների ընթացքում մոտ 1500 դպրոց ուղղակի ոչնչացվել է։
«Բոկո հարամի» ահաբեկիչները մտնում են դպրոցներ, երեխաներ են առևանգում հետ փրկագին պահանջում նրանց բաց թողնելու դիմաց։
Ըստ աղբյուրի՝ ավելի քան 12 միլիոն երեխա վախենում է հաճախել դպրոց՝ հենց վերոնշված պատճառով։

