fbpx
Սպորտ

Նիկարագուայի հավաքականի ավագը պնդում է, որ ինքը չի քվեարկել Մեսսիի օգտին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության ժամանակ Նիկարագուայի հավաքականի ավագ Խուան Բարերան ասել է, որ ինքը չի քվեարկել «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիի օգտին:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հրապարակել էր քվեարկության արդյունքները, որտեղ երևում է, որ Բարերան 1-ին տեղում նշել է Մեսսիի անունը, երկրորդում՝ «Լիվերպուլ»-ի վինգեր Սանդիո Մանեին, երրորդում՝ «Յուվենթուս»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ես չեմ քվեարկել Մեսսիի օգտին The Best-ում»,- խաղացողի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ն:

Հիշեցնենք, որ հենց արգենտինացին էր արժանացել լավագույնի կոչմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ