«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ծանր վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 8-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում։
24-ամյա ֆուտբլիստը հանդիպումը սկսել էր մեկնարկային րոպեներից և 12-րդ րոպեին փոխարինվել էր։ Ինչպես հաղորդում է մյունխենյան ակումբի թվիթեյան էջը, Զյուլեի մոտ ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է։ Նա առնվազն կես տարի դուրս է մնացել շարքից։
«Բավարիան» «Աուգսբուրգի» դեմ խաղում դարձյալ միավորներ կորցրեց։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Նիկլաս Զյուլեն հանդես է գալիս «Բավարիայի» կազմում 2017 թվականից։