Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Լեհաստանում տնտեսական համաժողովին չի հաստատվել

Ամենադիտվածներ

«Յուքոմը» 2019-ի առաջին կիսամյակում 2,8 միլիարդ դրամով ավել հարկ է վճարել․ վարչապետ

Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վարչապետը բազմաթիվ հրավերներ է ստանում, սակայն ոչ միշտ և ոչ բոլոր հրավերներն է ընդունում։

Ավելի վաղ համաժողովի կայքէջը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը կլինի համաժողովի կարևոր հյուրերից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ