fbpx
Աշխարհ

Չինացի գիտնականը հայտարարել է, որ գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ է ստեղծել

Չինացի գիտնականը պնդում է, որ մասնակցել է աշխարհում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված երեխաների ստեղծմանը, հաղորդում է Associated Press-ը: Խոսքը զույգ աղջիկների մասին է, որոնց ԴՆԹ-ն փոփոխվել է նոր հզոր գործիքի միջոցով, որը կարող է փոխել մարդու ճակատագիրը:

Գիտնականների խմբի ղեկավար Հե Ցզյանկուին ասել է, որ անպտղության բուժման ընթացքում փոփոխության է ենթարկել յոթ զույգերի սաղմերը: Արդյունքում, կանանցից մեկը հղիացել է: Գիտնականի խոսքերով, նրա նպատակը ժառանգական հիվանդությունների բուժումը կամ դրանց առաջացումը կանխարգելելը չէր: Նա ցանկանում էր երեխային օժտել ՄԻԱՎ-ին, ՁԻԱՀ-ին, սև ծաղկին, խոլերային դիմակայելու ունակությամբ:

Գիտնականը նշում է, որ փորձի մեջ ներգրավված ծնողները հրաժարվում են բացահայտել իրենց անունները և չեն ցանկանում հարցազրույց տալ: Նա ասել է, որ աշխատել է Չինաստանում:

ԱՄՆ-ում նման փորձերն արգելված են, քանի որ ԴՆԹ-ի փոփոխությունները կարող են ազդել հետագա սերունդների վրա՝ վնասելով նրանց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ