Նիկոլ Փաշինյանն ու Բորիս Տիտովը պայմանավորվել են բիզես ֆորում անցկացնել

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը դավոսյան օրերին պայմանավորվել են անցկացնել հայ-ռուսական գործարար ֆորում: Այս մասին Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև-Տալլին տեսակամրջի ընթացքում հայտնեց Տիտովը՝ նշելով, որ դեռ ամեն ինչ նախնական է, հստակ ժամկետներ չկան:

«Դա առաջին հանդիպումն էր, ավելի շատ տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Հետաքրքիր էր իմանալ, թե Հայաստանի նոր ղեկավարությունն ինչ դիրքորոշում ունի տնտեսական հարցերում: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջարկություններ՝ կապված փոքր ու միջին բիզնեսի զարգացման հետ: Լսել ենք նաև Հայաստանի ղեկավարությանը: Ես հասկացա, որ ՀՀ-ում նախապատրաստվում է տնտեսական ռազմավարություն, թիմ է պատրաստվում, որը պետք է մշակի երկրի տնտեսական քաղաքականությունը»,- նշեց ՌԴ տնտեսական օմբուդսմենը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են աջակցել Հայաստանին:

Հիշեցնենք, որ հունվարի 22-25-ը շվեյցարական Դավոսում տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ:

Փոխանցում է yerkir.am-ը։

Ամենաթարմ