Այսօր՝ փետրվաի 17-ին, տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից դուրս գալիս ի պատասխան լրագրողի հարցի՝ մասնակցելո՞ւ է «ԱՅՈ»-ի քարոզարշավին, վարչապետն պատասխանեց՝ «այո, այո»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր պաշտոնապես մեկնարկել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 4-ին։
«Այո»-ի քարոզչական շտաբն արդեն ձևավորվել է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։