Երկար տարիներ բանկային համակարգում աշխատելուց հետո մասնագիտությամբ տնտեսագետ Սևակ Մարկոսյանը գտել է այն աշխատանքը, որն իրեն ուրախություն է պարգևում։
Նրա հիմնած Markos Toys ընկերությունը ուսուցողական խաղեր և մանկական գրքեր է արտադրում։
Նրա մասին տեսանյութը Facebook-ի իր էջում տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գրել․
«Աներևակայելի, պարզապես՝ աներևակայելի: «Հարստացիր և հարստացրու»-ն գործողության մեջ»։