ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում: Վարչապետը շնորհավորել է Աշոտ Խաչատրյանին, ով ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:
«Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:
Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ եւ իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:
Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2677083219278723
