Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն նոյեմբերի 20-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են գերմանացի երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
