fbpx
Տնտեսություն

Ուրախ կլինենք Քիմ Քարդաշյանին Հայաստանում տեսնել որպես ներդրողի․ վարչապետ

Քիմ Քարդաշյանն հայտնել է, որ ծրագրում է բիզնես սկսել Հայաստանում, և մենք ուրախ կլինենք տեսնել նրան Հայաստանում ոչ միայն որպես հեռուստաաստղի, այլև որպես ներդրողի։ Այս մասին երեկ՝ նոյեմբերի 21-ին, Իտալիայի Քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ծրագրո՞ւմ է արդյոք իր կառավարությունը կոչ անել հայերին վերադառնալ հայրենիք, ՀՀ վարչապետն ասել է, որ մեծ հայրենադարձությունը կարևոր կետ է իր կառավարության ծրագրում։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հուսով է հայրենիք վերադարձնել ավելի շատ հայերի, և որ «հայկական ներդրումներ» գրավելը պակաս կարևոր չէ։

«Դրա համար մենք բացել ենք նոր հնարավորություններ և ստեղծել ենք մթնոլորտ»,-ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով Քիմ Քարդաշյանին, վարչապետն շեշտել է, որ եթե վերջինս Հայաստանում բիզնես սկսի, դա որոշակիորեն լավ գովազդ կլինի Հայաստանի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ