fbpx
Արցախ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը կգործուղվի Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Արցախ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն:

2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ