fbpx
Զինված Ուժեր

Նիկոլի ու Տոնոյանի տղաներին ուղարկեք այն դիրքը, որտեղ երեկ զինվոր է խբվել. Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Երեկ կրկին զոհ ենք ունեցել սահմանին: Մի կողմ թողնենք, որ ՀՀԿ-ի նման Իմ Քայլը որևէ կերպ չի արձագանքում ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ չկատարելուն, այժմ վստահությամբ կարող ենք փաստել, որ Իմ Քայլը ընտրել է բացարձակ նույն ռազմավարությունը, ինչ ունեցել է ՀՀԿն՝ մադրիդյան սկզբունքներ, Արցախի «անկախացում», մեր զինվորների արյան հաշվին հնարավորինս երկար կառավարում:

Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ագրեսիայի դեպքում կլինեն նոր տարածքների ազատագրում: Ու՞ր է այդ մարտավարությունը: Նիկոլից պոպուլիզմ են սովորել, միայն դա են կարողանում: Ամեն մեկը իր Փիառի համար է անհանգստանում: Դուք հասկանու՞մ եք, որ մարդկային կյանքեր են:

Նիկոլի ու Տոնոյանի տղաներին հենց հիմա ուղարկեք այն դիրքը, որտեղ երեկ զինվոր է խբվել ու հետո ձեր քաղաքականությունը տարեք՝ անշնորհքներ»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1250832108430585&id=100005114233621

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ