Nissan մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 01:00-ին։
Նշվում է, որ 38-ամյա վարորդն ու 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։
Ըստ աղբյուրի՝ ուղևորը՝ Սահակ Հովհաննիսյանը, ցավոք, հիվանդանոցում մահացել է։