Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 23-ին, ՊՎԾ լիազրությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության նախկին աշխատակիցների գործով քննությունը հետաձգվեց։
Նիստը նախագահում էր դատավոր Դավիթ Բալայանը։
Դատաքննությունը հետաձգվեց, քանի որ ներկա չէր պաշտպաններից մեկը։ Նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին՝ ժամը 10:30-ին։
Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։ Գործով մեղադրյալ է ևս 3 անձ։