ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը: Թե հստակ որ մասերն են ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե ԵՊԲՀ–ը Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմում է ներկայացրել, որում մի քանի կետ կա և դրանցից մեկով պաշտոնական դիրքի չարաշահման փաստ է դիտարկել այն, որ նախարարն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով և Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ինքը ցանկացել է փոխել բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը: Թերթը նաև նշել էր, որ Առողջապահության նախարարությունը նման լիազորություն չունի։