Էն Հեթուեյը դարձել է հոնկոնգյան Vogue-ի նոյեմբերյան համարի հերոսուհին։ Նկարահանման հեղինակը հայտնի նորաձևության լուսանկարիչ Դենիել Ջեքսոնն է, ոճաբաը՝ Դենա Ջիանինին:
Կադրերում Սատանան կրում է Պրադա ֆիլմի աստղը ներկայացել է վառ ու գունագեղ կերպարներով՝ կրելով Gucci-ի մանուշակագույն բաճկոն, Michael Kors դեղին մորթյա վերարկու և այլ հագուստներ այնպիսի բրենդներից, ինչպիսիք են Chanel-ը, Carolina Herrera-ն, Tom Ford-ը, Valentino-ն: Աքսեսուարներից կարելի է տեսնել Giorgio Armani-ի և Bvlgari-ի զարդերը։
Հրատարակությանը տված հարցազրույցում դերասանուհին, ով նոյեմբերին կդառնա 40 տարեկան, ասել է, որ ապագայի համար մեծ ծրագրեր ունի՝ այս պահին ներգրավված է միանգամից մի քանի նախագծերում։ Դրանց թվում են «Էյլին» ֆիլմը, որը պատմում է անչափահասների ուղղիչ հաստատության աշխատողի մասին, որը հանցագործության մեջ է ներգրավված գործընկերոջ կողմից, եւև «Մայրական բնազդ»-ը, որը պատմում է երկու հարեւանների մասին, որոնց հարաբերությունները փորձության են ենթարկվում ողբերգական դեպքից հետո:
Միաժամանակ Էնը հայտարարել է, որ կյանքի նոր փուլում իր սպասելիքներից շատերը կապված են ոչ թե կարիերայի, այլ ընտանիքի հետ հանգիստ կյանքի հետ։