Քերամի քաղաքապետարանը՝ Իրանում UNESCO-ի տարածաշրջանային գրասենյակի, Երեխաների պաշտպանության համաշխարհային հիմնադրամի, Իրանի UNESCO-ի ազգային հանձնաժողովի և զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ նախատեսում է կազմակերպել մանկապատանեկան նկարչության համաշխարհային փառատոն:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
Փառատոնի առաջին շրջափուլի այս տարվա թեման է «Կյանքի շրջակա միջավայրը՝ տնից մինչև գալակտիկա, այն ամենը, ինչ հետաքրքիր է երեխաներին»: Փառատոնին կարող են մասնակցել 5-15 տարեկան երեխաները:
Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է մինչև 2021 թ. ապրիլի 30-ը գրանցվել այստեղ։