fbpx
Իրավական

Նման որակումներն անընդունելի են․ Մակունցը՝ Աշոտյանի հայտարարության մասին

Այն միտումը, որով փորձ է արվում այս ամենը որակել որպես քաղաքական հետապնդում՝ չի կարող ընդունելի լինել և չի կարող տեղ գտնել Հայաստանում: Այս մասին ասօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսին և Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված նրա հայտարարություններին։

«Ուզում եմ միայն հիշեցնել, որ նույն օրը, երբ մեղադրանք էր առաջադրվում Սերժ Սարգսյանին, կոռուպցիայի դեմ պայքարի առումով եղել է երկու հանրային հրապարակում, մեկն առնչվել է Սերժ Սարգսյանին, մյուսը՝ Կրության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանին: Հետևաբար, երբ կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, ուրեմն չկա որևէ զիջում՝ անկախ այն հանգամանքից՝ մեր թիմակի՞ցն է, թե՞ ընդդիմադիր որևէ կուսակցության ներկայացուցիչ: Այնպես որ, բոլոր նման որակումներն անընդունելի են և, այո՛, մենք հաստատում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում չի լինելու որևէ զիջում»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի տարածած հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելով՝ իշխանությունը ցանկանում է լռեցնել նրան, Լիլիթ Մակունցը նկատեց՝ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Գևորգ Լոռեցյանի դեպքում չի ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը:

«Հետապնդում չկա, կա միայն գործի շրջանակներում հարուցված քրեական գործ: Բնականաբար, իրենք այս ամենը պետք է փորձեն որակավորել՝ որպես քաղաքական հետապնդում, որը բացարձակապես անընդունելի է և որը չի կարող տեղ գտնել ՀՀ-ում»,-հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ