fbpx
Սպորտ

Հայկական Նոան շնորհակալություն է հայտնել՝ Սուպերլիգային միանալու հրավերի համար

Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Նոա» ֆուտբոլային ակումբը կատակել է Facebook-յան իր էջում՝ Սուպերլիգա ստեղծելու եվրոպական ակումբների հայտարարության վերաբերյալ։

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ՖԱ «Նոան» ցանկանում է շնորհակալություն հայտնել Սուպերլիգային միանալու հրավերի համար, բայց մենք արդեն խաղում ենք Սուպերլիգայում ՝ VBET Հայաստանի Բարձրագույն խմբում», – ասված է գրառումում։

Հիշեցնենք, որ երեկ գիշերը եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարություն էին տարածել, որ ստեղծում են Եվրոպայի Սուպերլիգա մրցաշարը։ Վերջինիս մասնակցելու են ընդհանուր 20 ուժեղագույն ակումբներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ