fbpx
Աշխարհ

ԵԽԽՎ-ում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն այս պահին հայկական պատվիրակության հետ Ստրասբուրգում է, Facebook-ի էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հայ գերիների մասով հարցն ընդգրկվել է օրակարգ։

«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա վաղը»,- գրել է Ռուբինյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ