«Նոա» ֆուտբոլային ակումբի թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովի պայմանագրի ժամկետը սպառվել է և նա ավարտել է ելույթները ակումբում։
Այս մասին տեղեկանում ենք «Նոայի» Facebook-ի պաշտոնական էջից։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Կրյուչկովին այս 2 տարիների ընթացքում թիմի ավագի պարտականությունները ստանձնելու և թիմային ոգին մշտապես բարձր պահելու համար ու հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։
