«Ավատար. Ջրի ճանապարհը» համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Սագայի նոր մասը դարձավ 2022 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը՝ շրջանցելով Top Gun: Maverick-ին։ Ֆիլմը զբաղեցրել է տասներորդ տեղը բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերում։
Դեկտեմբերի վերջին հաղորդվեց, որ «Ավատար. Ջրի ճանապարհը» պաշտոնապես հատել է 1 միլիարդ դոլար արժողությամբ դրամարկղը իր պրեմիերայից ընդամենը երկու շաբաթ անց։