Սեպտեմբերի 29-ին ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական աջակցության ծրագրերի շրջանակում շարունակվում են առանձնատների, բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքները։
ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները` Հադրութի շրջանի Տող գյուղի անոթևան մնացած ընտանիքների համար։
Թաղամասը բաղկացած է լինելու 4 ենթաթաղամասերից, ընդհանուր` 160 առանձնատներով։
- Արցախի Ազգային ժողովում ընդունել են Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը
- Արցախի նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում է 32.0 հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000քմ։
Ներկա դրությամբ նոր բնակավայրում կատարվում են հողային աշխատանքներ։
Նոր թաղամասի գլխավոր հատակագիծը մշակվել է «ՎԵՄ» ՍՊԸ նախագծային կազմակերպության կողմից։
Կառուցապատման շինարարական աշխատանքները իրականացնում է «Միք Շին»ՍՊ ընկերությունը»,- ասված էհաղորդագրության մեջ։
