«Հակեն» ֆուտբոլային ակումբն իր 82-ամյա պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Շվեդիայի ֆուտբոլի առաջնությունը։
Կիրակի օրը թիմը 29-րդ տուրի խաղում 4:0 հաշվով հաղթեց «Գոթեբորգին» և 63 միավորով ժամանակից շուտ դարձավ չեմպիոն։
Ամենամոտ հետապնդող «Յուրգորդենը», որը 28 խաղից հետո ունի 54 միավոր, կորցրել է չեմպիոն դառնալու մաթեմատիկական շանսերը։
«Հակենը» հիմնադրվել է 1940 թվականին։ Նախկինում ակումբի լավագույն արդյունքը Շվեդիայի առաջնությունում երկրորդ տեղն էր` 2012 թվակինին։