ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր:
Նա մասնավորապես գրել է.
«Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն:Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի:
Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար:
Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»:
https://www.facebook.com/arayikharutyunyanpage/photos/a.1842991962654812/2247760382177966/?type=3&theater