Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422382 դեպք, որոնցից 409588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2519 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 2481 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 28 նոր դեպք, ապաքինվել են 59-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել 2 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8603 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2957329 թեստավորում։