Էրեբունիում նոր դպրոց կկառուցվի

Հրապարակող՝

Կասիլյասը իմ կուռքերից մեկն է, նրա շնորհիվ եմ ես ցանկացել դառնալ դարպասապահ. Արեոլա

Ամենադիտվածներ

Այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստի ընթացքում որոշում ընդունեց՝ Էրեբունի վարչական շրջանում կառուցել հիմնական դպրոց։

Կառուցման նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը։

Դպրոցը նախատեսված է լինելու 430 աշակերտի համար։ Ըստ նախագծի՝ դպրոցն ունենալու է 3 վերգետնյա հարկ։

Նախագծին կողմ քվեարկեցին ավագանու 37 անդամներ, ևս 2-ը մնացին ձեռնպահ։

Ամենաթարմ