Եվրոպական տիեզերական գործակալությունից (ESA) հայտնել են, թե երբ է նախատեսվում Տիեզերք հանել «Ջեյմս Ուեբ» անունը կրող նոր գերհզոր աստղադիտակը։
Այս մասին գործակալությունը հայտարարել է Facebook-ի իր էջում։
«Ուեբի» թռիչքի համար նախնական օր է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 18-ը։
Այս աստղադիտակը պետք է փոխարինի «Հաբլին», որին շատ անգամներ գերազանցում է իր հնարավորություններով։
Նշենք նաև, որ «Ուեբը» Տիեզերք է հանվելու Ariana 5 կրող հրթիռով։
