fbpx
Աշխարհ

Նոր Կալեդոնիայում երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարված

Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7,6 մագնիտուդով երկրաշարժ՝ ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարված, հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածքի ափերի մոտ: Էպիկենտրոնը գտնվում է Տադին քաղաքից 153 կմ հարավ-արևելք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա է:

Ցունամին կարող է տեղի ունենալ Լուայոտե կղզիների մոտակայքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ