Ocean Gate ընկերությանը հաջողվել է իր սարքերից մեկը իջեցնել լեգենդար «Տիտանիկ» նավի կործանման վայրն ու նոր լուսանկարներ ստանալ։
Այս մասին տեղեկանում ենք Planet Today-ը։
Նշվում է, որ լուսանկարները լուրջ գիտական նշանակություն կարող են ունենալ։ Ընկերությունում ծրագրում են նման արշավներ իրականացնել ամեն տարի։
Օրինակ՝ դրանց օգնությամբ հնարավոր կլինի գրանցել նավերի քայքայման արագությունը, ինչպես է ընթանում կյանքը այդ արհեստական խութում ու այսպես շարունակ։