«Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոությունը կարելի է կայացած համարել: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, ամառային բանակցությունների ձախողումից հետո, այնուամենայնիվ, կողմերին հաջողվել է բանավոր համաձայնության գալ, ու գործարքը տեղի կունենա 2020 թվականի հունվարին:
Հիշեցնենք, որ արգենտինացու ու «Յուվենտուս»-ի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Ռոնալդուի՝ թուրինյան գրանդ համալրելուց հետո Դիբալան իր տեղը կորցրել է թուրինյան ակումբի կազմում այն բանից հետո, երբ Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս»: Նոր մրցաշրջանում Դիբալան ընդամենը մեկ խաղ է անցկացրել: