Նյու Յորքի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Բրուկլին շրջանի մետրոկայարանում տեղի ունեցած հրաձգության մասին։
Հրաձգության մեջ մեղադրվող 62-ամյա Ֆրենկ Ջեյմսը նախկինում 12 անգամ ձերբակալված է եղել։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Նյու Յորքի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավար Ջեյմս Էսսիգը։
«Նախկինում նրան 9 անգամ ձերբակալել են Նյու Յորքում՝ 1992-1998 թթ․։ Երեք ձերբակալություն կատարվել է Նյու Ջերսիում՝ 1991, 1992 և 2007 թվականներին։ Ձերբակալություններից 4-ը կատարվել են կոտրող գործիքներ պահելու և հասարակական կարգը խախտելու համար»,- ասել է Էսսիգը։

