fbpx
Կրթություն

Սյունիքում նոր նախակրթարաններ են բացվել․ իրականացվում է մշտադիտարկում

Սյունիքի մարզում երեք «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են Սիսիանի թիվ 3 մանկապարտեզ, Ախլաթյանի միջնակարգ և Իշխանասարի հիմնական դպրոցներ, որոնցում իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: Բոլոր նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժիմով։ Դասերը սկսվում են 9։00-ին և ավարտվում 13։00-ին։

Ըստ աղբյուրի՝ դաստիարակները փաստել են, որ դպրոցներն ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, իսկ երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ