ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօր ԱԺ ամբիոնից երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները։
Նա երդվեց բարեխղճորեն կատարելժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, պահպանել ազգային ու համամարդկային արժեքները, ամեն ինչ անել քաղաքացիական համերաշխության համար։
Մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է թիվ 16 արձանագրությունը, որը պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին հանձնելու մասին է, և որով մանդատը տրամադրվում է համապետական ցուցակով հաջորդ թեկնածուին՝ Վահագն Ալեքսանյանին։