Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոր փոխդեսպան ունի։
«Սիերելի՛ հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում փոխդեսպան Չիպ Լեյթինենին, որը վերջերս է ժամանել Հայաստան։
Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում։
Բարի գալուստ Հայաստան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
