fbpx
Իրավական

Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով

Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով, որում մասնակցություն ունենալու մեջ մեղադրվում է Նարեկ Գուրուրյանը:

Տեղեկություններ են շրջանառվում, որ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին:

Մեղքը խոստովանելուց բացի՝ նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է, որ չի կարող հերքել կամ հաստատել այս տեղեկությունը, քանի որ նախաքննությունն ընթացքի մեջ է:

Հիշեցնենք, որ Ղազախստանում հայերի մասնակցությամբ մահվան ելքով ծեծկռտուք է եղել։ Մալխասյան եղբայրները, ինչպես նաև այս գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը, 40 օրով կալանավորվել են, նրանք անազատության մեջ են հունվարի 1-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ