Չորեքշաբթի՝ ապրիլի 26-ի գիշերը, Նոր Զելանդիայում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրում ցունամիի վտանգ դեռ չկա:
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Նոր Զելանդիայի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությանը և ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներին։
Նշվում է, որ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Դաննևիրք քաղաքի մոտ գտնվող Հոքս Բեյ շրջանում։ Ցնցման ուժգնությունը 5,4 բալ է։ Քիչ անց ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,2 բալ ուժգնությամբ, այնուհետ՝ համեմատաբար թեթև մի քանի ցնցում ևս:
Երկրաշարժի էպիկենտրոնի մոտ տեղի բնակիչները ցնցումներ են զգացել, շատ իրեր են ընկել դարակներից։ Որոշ դպրոցներ ստիպված են եղել տարհանել, քանի որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով վաղ առավոտյան: