fbpx
Աշխարհ

Նոր Զելանդիայի բնակիչները սարսափած են հսկայական ձեռքից

Նոր Զելանդիայի բնակիչները սարսափած են արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված դեմքով հսկայական ձեռքից

Վելլինգթոն քաղաքի բնակիչները սարսափած են արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված դեմքով հսկայական ձեռքից, հաղորդում է Daily Mail-ը:

Մոտ 5 մ բարձրությամբ քանդակը, որը ստացել է «Քվազի» անվանումը, ստեղծվել է 2016-ին նկարիչ Ռոննի վան Հուտի կողմից ֆրանսիացի դասական Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրքի հայտնի Քվազիմոդո հերոսի հիշատակին եւ երկուշաբթի ուղղաթիռի միջոցով տեղադրվել պատկերասրահի տանիքին:

«Քվազին» կշռում է 400 կգ, քանդակի ստեղծման համար ծախսվել է 39 հազար ֆունտ սթերլինգ: Նշենք, որ սկզբում քանդակը տեղադրվել էր Քրայսթչըրչում արվեստի պատկերասրահի տանիքին:

Երկրի բնակիչները ստեղծագործությունը սարսափելի եւ վրդովվեցնող էին անվանել: Քանդակից իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ սոցցանցերի օգտատերերը՝ նշելով այն հիշեցնում է կենդանացած գիշերային մղձավանջ:

Իսկ որոշ օգտատերեր նաեւ հայտնել են, որ Քվազիի դեմքը հիշեցնում է նախագահ Դոնալդ Թրամփին եւ անգամ Ադամս ընտանիքի որոշ անդամների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ