Նոր Զելանդիայի կառավարությունը բնակչությունից կգնի 136 մլն դոլարի զենք

Հրապարակող՝

Ռուս-ադրբեջանական սահմանին զենքի պահեստ է հայտնաբերվել

Ամենադիտվածներ

Նոր Զելանդիայի իշխանությունները սկսել են իրականացնել բնակչությունից զենքը հետ գնելու սխեման Քրայսթչերչի մզկիթների վրա մահացու հարձակումներից հետո։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

Նշվում է, որ կիսաավտոմատ զենքի սեփականատերերի համար, որին վերաբերում է այս նախաձեռնությունը, նախատեսված է փոխհատուցում 136 մլն դոլարի չափով։

Այդ գումարը փոխհատուցում է զենքի արժեքի մինչեւ 95 տոկոսը։

Զենք պահելու արգելքն արժանացել է Զոր Զելանդիայի խորհրդարանի հավանությանն ապրիլին, ողբերգությունից մի քանի շաբաթ հետո։

Սխեման աշխատելու է միայն գրանցված զենքի պարագայում, կես տարվա ընթացքում. մինչեւ դեկտեմբերի 20-ը զենք ունեցողները պետք է հանձնեն զենքը։

«Սխեմայի միակ նպատակը շրջանառությունից առավել վտանգավոր զենքի դուրսբերումն է»,- ասել է Նոր Զելանդիայի ոստիկանության նախարար Սթյուարտ Նեշը։

Նա տեղեկացրել է, որ ոստիկանության հաջորդ քայլը լինելու է հրազենային զենքի հավաքումը բնակչությունից։ Այդ գործընթացը կսկսվի հուլիսի կեսին։

Ոստիկանության հաշվարկներով՝ նոր օրենքով կարգելվի 14300 միավոր ռազմական կիսաավտոմատ զենք։

Ամենաթարմ