Նոր Զելանդիայի ափերի մոտ հազվադեպ սպիտակ դելֆին են նկատել։ Այս մասին հաղորդում է NDTV-ն:
Շառլոտա թագուհու կղզում տուրիստական զբոսանքի ժամանակ ճանապարհորդները մի խումբ դելֆինների են նկարահանել, որոնց մեջ հատկապես առանձնացել է սպիտակ դելֆինը:
Նավի կապիտանը պատմել է, որ այդ դելֆինին տեսել է մի քանի շաբաթ առաջ, նրան տվել են Ուրվական անունը:
Կենսաբանները նշում են, որ տեսանյութում կարճագլուխ դելֆիններ են, իսկ սպիտակ դելֆինները շատ հազվադեպ են: